Ռազմավարություն և քաղաքականություն

Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդի առաքելությունը երկարաժամկետ, բարձր շահութաբերություն և բաժնետիրական արժեքի կայուն աճ ունեցող հանքարդյունաբերական ընկերությունների խմբի ձևավորումն է:

Իր առաքելության իրականացման նպատակով Գլոբալ Մեթալզը կիրառում է ռեսուրսների հետախուզման և արդյունահանման առավել արդյունավետ մեթոդներ` ապահովելով աշխատանքի անվտանգությունը, ինչպես նաև առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը:

Մեր զարգացման ռազմավարությունը նպատակաուղղված է նախ` մեր հանքավայրերի հարակից տարածքների հետախուզությանը, ինչը թույլ կտա օպտիմալորեն օգտագործել գոյություն ունեցող ենթակառուցվածքը, և երկրորդ` ամբողջ աշխարհով մեկ մեր  Ընկերության նպատակներին համապատասխանող հանքավայրերի որոնմանն ու շահագործմանը:

Գլոբալ Մեթալզը ձգտում է խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը` ստեղծելով աշխատատեղեր հատկապես գյուղական շրջաններում և այդպիսով նպաստելով գյուղից քաղաք միգրացիայի կանխմանը:

Մեր խնդիրներից են նաև տեղական ենթակառուցվածքի բարելավումն ու տեղական համայնքներին այլ սոցիալ-տնտեսական օգուտների տրամադրումը:

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ 2011
Աճ
• Արտադրություն Արմանիսի ԼՀԿ-ի շահագործման հանձնումը 2011 թ. հուլիսին
• Զարգացում
Դաստակերտի հանքավայրի լրահետախուզության ավարտը:
• Ընդլայնում Ինչպես գործող, այնպես էլ զարգացող նոր ակտիվների ձեռք բերման հնարավորությունների մոնիթորինգ:
Ձեռքբերում
• Արտադրական նպատակներ
• Պլանային ծախքեր
Արմանիսի ԼՀԿ` տարեկան 500.000 տ հանքաքարի վերամշակում:
Կատարելագործում
• Առողջություն և անվտանգություն
• Սոցիալական ծրագրեր
Անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության բարձր ստանդարտների ներդրում:
COMEX $/տր. ունց. +/-
Ոսկի 1245.88 +0.32%
Արծաթ 14.66 -0.61%
Պլատին 795.00 -0.19%
LME 3m $/տ. +/-
Ալյումին 1925.00 +0.21%
Պղինձ 6110.00 +0.15%
Նիկել 11010.00 +1.80%
Անագ 19420.00 +0.23%
Կապար 1925.00 -0.72%
Ցինկ 2535.00 +0.76%
Մոլիբդեն 26000.00 +0.00%
Կոբալտ 52000.00 -5.88%
Թարմացված է` 08:35 18/12