Պղինձ

Պղինձը մարդկության կողմից օգտագործվում է  առնվազն 10 հազար տարի, սակայն  ամբողջ  արդյունահանված  պղնձի 95%-ից ավելին կորզվել  է  1900թ.-ից  հետո:  Ժամանակակից գների և տեխնոլոգիաների  կիրառման  պայմաններում  պղնձի պաշարների միայն աննշան քանակությունն է տնտեսապես ձեռնտու:

Պղինձ պարունակող հանքաքարը կորզվում է ստորգետնյա հանքերից կամ բացահանքերից, ապա մանրեցվում, մաղվում և վերամշակվում` վերածվելով խտանյութի:

Պղինձն օգտագործվում է հետևյալ բնագավառներում` էլեկտրոնիկա, հեռուստհաղորդակցություն, շինարարություն, մեքենաշինություն և տրանսպորտ:

Պղնձի համաշխարհային արդյունաբերության տարեկան ծավալը  հասնում  է մոտ 19 մլն. տոննա մետաղի: Հանքաարդյունաբերությունը կենտրոնացված  է  Հարավային  Ամերիկայում, իսկ Չինաստանը հանդիսանում է սև և զտված պղնձի արտադրության աճի շարժիչը:

Պղնձի պահանջարկն աճում է բնակչության և արտադրության աճին համաչափ: Պղնձի հիմնական սպառողներն են` Չինաստանը, Ռուսաստանը, ԵՄ-ը, ԱՄՆ-ն և Ճապոնիան, սակայն հատկապես Չինաստանի պահանջարկն է հանդես գալիս որպես շուկայի հիմնական որոշիչ: Չինաստանի ենթակառուցվածքն այնքան հետ է զարգացած պետությունների համանման ենթակառուցվածքից, որ այդ բացը լրացնելու համար սպառումը պետք է էապես ավելանա: Կանխատեսվում է, որ մոտ ապագայում  պղնձի պահանջարկը թելադրելու են Չինաստանը, Ռուսաստանը և Արևելյան Եվրոպան:

Հայկական հանքաարդյունաբերական ընկերությունները 2010 թվականին արտադրել են 118 հազար տոննա պղնձի խտանյութ: Նախորդ տարվա համեմատ աճի տեմպը կազմել է 133.7%: Հայաստանի չորս խոշորագույն արտադրողները  2010 թվականին արտահանել են 116 հազար տոննա պղնձի խտանյութ:

Պղնձի գնի փոփոխությունները վերջին 10 տարվա ընթացքում:

COMEX $/տր. ունց. +/-
Ոսկի 1245.88 +0.32%
Արծաթ 14.66 -0.61%
Պլատին 795.00 -0.19%
LME 3m $/տ. +/-
Ալյումին 1925.00 +0.21%
Պղինձ 6110.00 +0.15%
Նիկել 11010.00 +1.80%
Անագ 19420.00 +0.23%
Կապար 1925.00 -0.72%
Ցինկ 2535.00 +0.76%
Մոլիբդեն 26000.00 +0.00%
Կոբալտ 52000.00 -5.88%
Թարմացված է` 08:35 18/12